Շունը ջրհորի մոտ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Շունը և նրա ձագերը ապրում էին ագարակում, որի տարածքում մի ջրհոր կար:

Շների մայրը իր ձագերին բազմիցս զգուշացրել էր, որ մոտ չգնան ջրհորին և խաղալիս հնարավորինս հեռու մնան ջրհորից:

Continue reading Շունը ջրհորի մոտ

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Արտահայտիչ կարդա բանաստեղծությունը, բացատրի՛ր ընդգծված բառերը։

մրմունջը-շշուկ

անուրջի-Երազ

  • Բանաստեղծության համար նոր վերնագիր ընտրի՛ր․ ընտրությունդ հիմնավորի՛ր։

<<Բնության գրկում>>։ Ես ընտրեցի այս վերնագիրը, որովհետև այստեղ բնություն է։

  • Դուրս գրի՛ր բառակապակցությունները։ Դրանք գործածիր նախադասությունների մեջ։

  • Առանձնացրո՛ւ և բացատրի՛ր գեղարվեստական արտահայտչամիջոցները։

  • Բանաստեղծության մեջ շեղատառերով գրված բառերը մակդիրներ են։ Կարդա՛ ու փորձիր բացատրել, թե  մակդիրներն ի՞նչ են արտահայտում և ի՞նչ հարցի են պատասխանում։
  • Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը։ Հիմնավորի՛ր պատասխանդ։

Իմ մայրիկը։ Ստեղծագործական աշխատանք

Իմ մայրիկը շատ գեղեցիկ է։ Իմ մայրիկը բարձրահասակ է։ Իմ մայրիկը շատ հոգատար է։ Իմ մայրիկը կարողանում է համեղ ուտեստներ պատրաստել։ Իմ մայրիկը ունի շագանակագույն մազեր։ Իմ մայրիկը սիրում է նարնջագույն և կարմիր գույները, ինչպես ես։ Մենք շաբաթական մեկ օր գնում ենք այգի զբոստնելու։

Իմ մայրիկի անունը Զառա է, նրա անվան նշանակությունը ոսկի է։

Կյանքը երգի, երկնքի պես…

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, -Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, -Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, -Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

Ոնց ճանաչեցի Թումանյանին

Բարև, ես Ալեքսեյն եմ։ Ես ճանաչել եմ Հովհաննես Թումանյանին այնպես, որ միշտ երբ իմ մայրիկը մի անգամ կարդաց ինձ համար <<Ոսկու կարասը>> ես հարցրեցի մայրիկիս․

-Մայրիկ, ո՞վ է այս հեքիաթը գրել։ Իմ մայրիկը ինձ ասաց, որ այդ հեքիաթը գրել է Հովհաննես Թումանյանը։ Ես այդ օրվանից ճանաչեցի Հովհաննես Թումանյանին։