Փոխեցին գլուխները

չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.

Continue reading Փոխեցին գլուխները

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Սխալ արձագանք

Ռադիոնյութը տես այստեղ

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Ինչ-որ մեկը լաց է լինում․ Հորինում ենք չորրորդ ավարտ

Եթե հիշում եք հին հեքիաթն այն արքայադստեր մասին, ով չէր կարողանում քնել
ներքնակների կույտի վրա, որովհետև դրանց տակ սիսեռի հատիկ կար, ապա, անշուշտ,
կհասկանաք նաև այս պատմությունը, որն ուզում եմ պատմել ձեզ, պատմություն մի ծեր, բարի,
գուցե նաև աշխարհի ամենաբարի մարդու մասին:
Մի անգամ, երբ նա արդեն պառկել էր քնելու և ցանկանում էր անջատել լույսը, հանկարծ
լսեց ինչ-որ մեկի լացը:
«Տարօրինակ է,- զարմացավ ծեր սինյորը,- ո՞վ կարող էր լինել։ Գուցե տանը ինչ-որ մե՞կը
կա»։ Նա վեր կացավ, վրան գցեց խալաթը և շրջեց իր փոքրիկ բնակարանով, որտեղ ապրում էր
մենակ, ամենուր միացրեց լույսերը, նայեց բոլոր անկյունները…

  • Ո՛չ, ոչ –ոք չկա, երևի հարևանների մոտ է…
    Նա նորից անկողին մտավ, բայց շուտով դարձյալ լսեց. ինչ-որ մեկը լաց էր լինում…
  • Հիմա էլ թվում է, որ փողոցում է,- ինքն իրեն ասաց պարոնը:- Իհարկե այնտեղ է: Պետք է
    գնալ ու տեսնել, թե ինչ է պատահել:
    Նա վեր կացավ, տաք հագնվեց, քանի որ գիշերը ցուրտ էր, և դուրս եկավ բակ:
  • Ա՜յ քեզ բան: Թվում էր` շատ մոտ է, իսկ այստեղ ոչ-ոք չկա: Երևի հարևան փողոցում է…
    Եվ նա գնաց դեպի այդ լացը. փողոցից փողոց, հրապարակից հրապարակ, մինչև հասավ
    քաղաքի ծայրամաս: Հենց այստեղ, մի դարպասի տակ՝բակամուտքում տեսավ մի ծեր մարդու:
    Նա պառկած էր մի կույտ փալասների վրա և դառնորեն տնքում էր:
    – Ի՞նչ եք այստեղ անում,-զարմացավ ծեր պարոնը:- Դուք ձեզ վա՞տ եք զգում։
    Լսելով, որ իրեն են դիմում, ծերուկը վախեցավ:
    – Ո՞վ է, տան տե՞րը։ Գնում եմ… հիմա, հիմա կգնամ…
    – Բայց ո՞ւր եք գնալու։
    –Ո՞ւր։ Չգիտեմ… Տուն չունեմ, հարազատներ չունեմ: Դրա համար էլ այստեղ եմ
    պատսպարվել… Այսօր գիշերն այնքան ցուրտ է: Մի փորձեիք ինքներդ քնել այգում՝ նստարանի
    վրա, թերթերով ծածկված: Այդպես կարելի է ընդմիշտ քնել: Բայց դա ձեր գործը չէ, իհարկե։
    Գնում եմ, գնում եմ…
  • Չէ, սպասե՛ք։ Ես տան տերը չեմ…
  • Այդ դեպքում ի՞նչ եք ուզում ինձանից։ Հա՜, տե՞ղ տամ։ Եկե՛ք, հարմարվե՛ք. ծածկոց
    չունեմ, բայց տեղը երկուսիս էլ կհերիքի:
    48
  • Ուզում էի ասել… իմ տանն ավելի տաք է, և բազմոց կա…
  • Բազմո՞ց, տաքությո՞ւն։
  • Դե՛, վե՛ր կացեք, գնանք։ Ու գիտեք, թե ինչ կանենք։ Քնելուց առաջ մի-մի գավաթ տաք կաթ
    կխմենք …
    Ու նրանք ճանապարհ ընկան՝ ծեր պարոնը և անտուն ծերուկը: Իսկ հաջորդ օրը տարեց
    պարոնը ծերուկին հիվանդանոց ուղարկեց, քանի որ այգում և բակամուտքերում անցկացրած
    գիշերներից հետո նա հիվանդացել էր. սուր բրոնխիտ ուներ:
    Տարեց պարոնը վերադարձավ տուն, երբ արդեն երեկո էր: Ուզում էր պառկել քնելու,երբ
    հանկարծ նորից լսեց, որ ինչ-որ մեկը լաց է լինում:
  • Նորից,- հոգոց հանեց նա:- Տանն արդեն կարելի է չփնտրել: Առանց փնտրելու էլ
    գիտեմ`ոչ-ոք չկա: Ո՜նց եմ քնել ուզում… Բայց այս լացի ձայնն ականջիս մեջ մի՞թե կարող եմ
    քնել: Պետք է գնալ տեսնել…
    Նախորդ օրվա նման ծեր պարոնը դուրս եկավ տանից և գնաց դեպի լացը, որն այս անգամ
    թվում էր, թե հեռվից է լսվում: Գնա՜ց, գնա՜ց, անցավ ամբողջ քաղաքով: Հետո մի տարօրինակ
    բան կատարվեց. նա ինչ-որ մի հրաշքով հայտնվեց ուրիշ քաղաքում, հետո նույնքան անհասկանալի կերպով հայտնվեց երրորդում, բայց այստեղ էլ չկարողացավ հասկանալ՝ ո՞վ է լաց լինում:
    Ահա արդեն անցավ իրենց ողջ մարզը և վերջապես հասավ բարձր լեռներում գտնվող մի
    փոքրիկ գյուղ:
    Հենց այստեղ տեսավ մի խեղճ կնոջ, որը լաց էր լինում հիվանդ երեխայի անկողնու մոտ,
    քանի որ չկար մեկը, որ գնար բժշկի հետևից:
  • Ես չեմ կարող երեխայիս մենակ թողնել, դուրս հանել էլ չի կարելի. այնքա՜ն շատ ձյուն է
    եկել:
    Դրսում իրոք շուրջ բոլորը սպիտակել էր ձյունից:
  • Պետք չէ լացել,- հանգստացրեց կնոջը ծեր պարոնը: – Բացատրեք, թե որտեղ է ապրում
    բժիշկը, և ես կգնամ նրա հետևից: Իսկ դուք առայժմ թաց լաթի կտոր դրեք երեխայի գլխին,
    կթեթևանա:
    Ծեր պարոնն օգնեց կնոջըինչով կարող էր: Վերջապես վերադարձավ տուն։ Ու հենց ուզում էր քնել, նորից լսեց, որ ինչ-որ մեկը լաց է լինում։ Լացն այնքան պարզորոշ էր լսվում, ասես շատ մոտ լիներհենց խոհանոցում: Չի կարելի թույլ տալ, որ որևէ մարդ լաց լինի: Ծեր
    պարոնը հոգոց հանեց, հագնվեց, դուրս եկավ բակ և գնաց դեպի այդ կանչը: Ու նորից նրա հետ
    ինչ-որ տարօրինակ բան կատարվեց: Որովհետև նույնքան անհասկանալի կերպով նա հայտնվեց
    49
    ուրիշ երկրում՝ ծովից այն կողմ: Այնտեղ պատերազմ էր, ու շատ մարդիկ առանց ծածկի էին
    մնացել, որովետև ռումբերը պայթեցրել էին նրանց տները:
  • Արիացե՛ք, արիացե՛ք,- քաջալերում էր նրանց ծեր պարոնը և փորձում օգնել իր ուժերի
    չափով, իսկ նրա ուժերն այնքան էլ շատ չէին: Այնուամենայնիվ, մարդկանց հոգսը մի քիչ
    թեթևացավ, նրանք դադարեցին լաց լինել, ու նա վերադարձավ տուն: Իսկ այստեղ արդեն լույսը
    բացվել էր, ու քնելու ժամանակը չէր:
  • Այսօր երեկոյան,- որոշեց ծեր պարոնը,- շուտ կպառկեմ:
    Բայց չէ՞ որ աշխարհում միշտ ինչ-որ տեղ ինչ-որ մեկը լաց է լինում, միշտ որևէ մեկն ինչ-որ
    տեղ իրեն վատ է զգում. Եվրոպայում կամ Աֆրիկայում, Ասիայում կամ Ամերիկայում: Եվ ծեր
    պարոնը միշտ լսում էր ինչ-որ մեկի լացը, որը հասնում էր նրա բարձին և հանգիստ չէր տալիս:
    Եվ այդպես ամեն գիշեր, օր-օրի: Այդ լացն անընդհատ հետապնդում էր նրան: Պատահում էր, որ
    ինչ-որ մեկը լաց էր լինում շատ հեռվում, մյուս կիսագնդում, բայց նա, միևնույնն է, լսում էր
    նրան: Լսում էր և չէր կարողանում քնել…
    Առաջին ավարտ

  • Պատճառն այն էր, որ ծեր պարոնը շատ բարի մարդ էր: Ցավոք սրտի, մշտական
    անքնությունից նա շատ-շատ նյարդային էր դարձել:
    -Ա՜խ, եթե կարողանայի քնել,- հառաչում էր նա,- գոնե օրումեջ։ Ի վերջո ես հո մենակ չե՞մ
    այս աշխարհում։ Մի՞թե ուրիշ ոչ մեկին չի անհանգստացնում այս լացը, ոչ մեկի մտքով չի՞
    անցնում, ի՞նչ է, վեր կենալ անկողնուց և տեսնել`ով է լաց լինում:
    Երբեմն, նորից լսելով լացի ձայնը, նա փորձում էր ինքն իրեն համոզել.
  • Այսօր չեմ գնա. մրսած եմ, մեջքս ցավում է… Ի վերջո, ոչ-ոք չի կարող մեղադրել, որ ես
    եսասեր եմ:
    Բայց ինչ-որ մեկն ինչ-որ տեղում շարունակում էր լաց լինել, ու այնպես աղիողորմ, որ ծեր
    պարոնն ի վերջո վեր էր կենում և գնում օգնության:
    Նա ավելի ու ավելի էր հոգնում: Եվ ավելի դյուրագրգիռ էր դառնում: Մի անգամ գիշերը
    որոշեց ականջները փակել բամբակով, որպեսզի չլսի լացի ձայնը և ի վերջո գոնե մի քիչ
    հանգիստ քնի:
    «Միայն մեկ կամ երկու անգամ այսպես կվարվեմ,- ինքն իրեն համոզում էր նա,- միայն մի
    քիչ հանգստանամ: Ինձ համար արձակուրդի նման մի բան կազմակերպեմ»:
    Եվ նա մի ամբողջ ամիս փակեց ականջները:
    50
    Իսկ մի օր երեկոյան նա ականջների մեջ բամբակ չդրեց: Ականջ դրեց: Բայց ոչինչ չլսեց:
    Գիշերվա կեսն արթուն մնաց, սպասում էր, որ շուտով կլսի ինչ-որ մեկի լացը, բայց այդպես էլ
    ոչինչ չլսեց: Ոչ-ոք չէր լացում, ինչ-որ տեղ, հեռվում միայն շներն էին հաչում:
  • Կամ ոչ-ոք այլևս չի լացում,- որոշեց նա,- կամ ես եմ խլացել:
    Դե ինչ, շատ ավելի լավ:
    Երկրորդ ավարտ
    Եվ այդ ժամանակից ի վեր շատ տարիների ընթացքում ծեր պարոնն ամեն գիշեր վեր էր
    կենում և ցանկացած եղանակի շտապում էր աշխարհի մի ծայրից մյուսը՝ ինչ-որ մեկին օգնելու
    համար: Հիմա արդեն շատ քիչ էր քնում, այն էլ` միայն ճաշից հետո, անգամ չէր հանվում. քնում
    էր բազկաթոռի մեջ, որն իրենից ավելի ծեր էր:
    Եվ հարևաններն ինչ-որ բան կասկածեցին:
  • Հետաքրքիր է, էս ու°ր է գնում ամեն գիշեր:
  • Թափառում է աստված գիտի, թե որտեղ: Պարզապես թափառաշրջիկ է, մի՞թե պարզ չէ:
  • Իսկ գուցե նաև գո՞ղ է…
  • Գո՞ղ։ Դե իհա՛րկե։ Ահա և պատասխանը։
  • Պետք է հետևել նրան…
    Իսկ մի գիշեր, այն տանը, որտեղ ապրում էր ծեր պարոնը, ինչ-որ մեկին թալանեցին: Եվ
    հարևանները ծեր պարոնին մեղադրեցին: Նրա բնակարանը խուզարկեցին, ամեն ինչ գլխիվայր
    շուռ տվեցին, Ծեր պարոնն ամբողջ ուժով բողոքում էր.
  • Ես ոչինչ չեմ գողացել, ես դրա հետ կապ չունեմ:
  • Ախ, այդպե՞ս, ուրեմն ասացեք, թե ուր եք գնում ամեն գիշեր։
  • Ես գնացել եմ… գիտեք ինչ… Գնացել էի Արգենտինա, այնտեղ մի գյուղացի ոչ մի կերպ
    չէր կարողանում գտնել իր կովը և…
  • Ա՛յ քեզ անամոթ։ Արգենտինայո՞ւմ… Կո՞վ էիր փնտրում…
    Մի խոսքով, ծեր պարոնին բանտ ուղարկեցին: Նա բանտում նստած լիովին հուսահատվել
    էր, քանի որ առաջվա նման գիշերները լսում էր ինչ-որ մեկի լացը, բայց չէր կարողանում դուրս
    գալ բանտախցից, որպեսզի օգներ նրան, ով այդքան զգում էր իր օգնության կարիքը:
    Երրորդ ավարտ
    Երրորդ վերջաբանը դեռ չկա:

Փիղը

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:

Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր: Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

Հանդիպելիս փղերը ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել։

Տեքստային առաջադրանքներ

1. Ինչպիսի՞ն են փղի չափերը։

2. Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։

3. Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։

4. Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

5. Փղերն ինչպե՞ս են ողջունում իրար։

1. Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները

2. Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները:

3. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

Մեծ—փիղ

Բարի— ընկեր

փոքր— ձագ

բարձր—կնճիթ

4. Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․ — օգնել ընկերոջը։

Դուրս գալ— բակ

Ողջունել— մայրիկին

Վերցնել— հեռախոս

Ներս քաշել— հեծանիվը

5. Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։

Կով կենդանին սնվում է կանաչ խոտով։

Շունը ջրհորի մոտ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Շունը և նրա ձագերը ապրում էին ագարակում, որի տարածքում մի ջրհոր կար:

Շների մայրը իր ձագերին բազմիցս զգուշացրել էր, որ մոտ չգնան ջրհորին և խաղալիս հնարավորինս հեռու մնան ջրհորից:

Continue reading Շունը ջրհորի մոտ

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Արտահայտիչ կարդա բանաստեղծությունը, բացատրի՛ր ընդգծված բառերը։

մրմունջը-շշուկ

անուրջի-Երազ

  • Բանաստեղծության համար նոր վերնագիր ընտրի՛ր․ ընտրությունդ հիմնավորի՛ր։

<<Բնության գրկում>>։ Ես ընտրեցի այս վերնագիրը, որովհետև այստեղ բնություն է։

  • Դուրս գրի՛ր բառակապակցությունները։ Դրանք գործածիր նախադասությունների մեջ։

  • Առանձնացրո՛ւ և բացատրի՛ր գեղարվեստական արտահայտչամիջոցները։

  • Բանաստեղծության մեջ շեղատառերով գրված բառերը մակդիրներ են։ Կարդա՛ ու փորձիր բացատրել, թե  մակդիրներն ի՞նչ են արտահայտում և ի՞նչ հարցի են պատասխանում։
  • Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը։ Հիմնավորի՛ր պատասխանդ։