ՋՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԵՎ ԴՐԱ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ջրի շրջապտույտը բնության մեջ: Ջրի ծավալը Երկրի վրա միշտ հաս­տատուն է և չի փոխվում: Սակայն այդ ջուրը գտնվում է անընդհատ շարժ­ման մեջ՝ անցնելով ջրոլորտի մի բաղադրիչից մյուսին, ինչպես նաև` մի վիճակից մյուսին: Այսինքն՝ տեղի է ունենում ջրի շրջապտույտ:

Ջուրը, Համաշխարհային օվկիանոսից գոլորշանալով, անցնում է մթնոլորտ, այնտեղից տեղումների ձևով թափվում ցամաքի վրա, որտե­ղից էլ՝ գետերի ու աղբյուրների միջոցով նորից վերադառնում օվկիանոս

Տեղական կամ փոքր շրջապտույտ: Երկրի մակերևույթից Արեգակի ճառագայթների ազդեցության տակ ջուրն արագ գոլորշանում է, և գոլորշիները բարձրանում են վեր: Որոշ բարձրության վրա դրանք, սառելով ու խտանա­լով, տե ղումների ձևով թափվում են Երկրի մակերևույթին: Եթե այս գործրնթացը տեղի է ունենում սահմանափակ տարածքի վրա, ապա կոչ­վում է տեղական կամ փոքր շրջապտույտ:

Համաշխարհային կամ մեծ շրջապտույտ: Միշտ չէ, որ Երկրի մակեր­ևույթից գոլորշացած ջուրր թափվում է նույն տեղում:

Ջրի շրջապտույտի նշանակությունը: Ջրի շրջապտույտը չափազանց կարևոր նշանակություն ունի Երկիր մոլորակի համար:

Ջրի շրջապտույտի միջոցով են գոյանում քաղցրահամ ջրի պաշարները ցամաքի վրա: Եթե չլիներ գոլորշացումը, ապա արագ կսպառվեր քաղց­րահամ ջուրը, և կյանքը գոյություն չէր ունենա:

Այսպիսով՝ ջրի շրջապտույտի միջոցով անընդհատ թարմանում ու հա­մալրվում են մթնոլորտի և ցամաքի ջրերը: Որքան ջրի շրջապտույտն ա­րագ լինի, այնքան տեղումներ շատ կգոյանան, և գետերի, լճերի ջրերն ա­վելի արագ կթարմանան:

Միլիոնավոր տարիների ընթացքում ջրի շրջապտույտի միջոցով ցա­մաքից օվկիանոս են տեղափոխվում հսկայական քանակությամբ տիղմ, ավազ և լուծված նյութեր: Օվկիանոսները հարստանում են ոչ միայն գետե­րի բերած աղերով, այլև՝ տեղում գոլորշացման հետևանքով անջատված աղերով: Դա՝ է պատճառը, որ օվկիանոսի ջուրն աղի է և աստիճանաբար ավելի է աղիանալու:

Հարցեր ե առաջադրանքներ

  1. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ջրի շրջապտույտը Երկրի վրա:

Որպեսզի կյանք լինի։

  1. Ջրի շրջապտույտի ի՞նչ տեսակներ գիտեք:

Ցունամի, խորտակում, շառժում։

  1. Որո՞նք են ջրի փոքր և մեծ շրջապտույտները: Paint կամ մկարչական այլ ծրագրով նկարիր ջրի ճանապարհորդությունը։
  1. Ո՞րն է ջրի շրջապտույտի նշանակությունը բնության մեջ:

Ջրի շրջապտույտը բնության ջուրն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *